Անհնար է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան իր աշխատավարձով հարստանա. Այդպիսի բան չի լինելու. Արցախի ԱԺ նախագահ

31

Անհնար է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան իր աշխատավարձով հարստանա. Այդպիսի բան չի լինելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Աժ-ում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Ընդդիմության դերը այս պարագայում նաեւ դա է, որ հայտնաբերի այդպիսի երեւույթներ, հայտնաբերի այն թիրախային ծրագրերը, որոնք հաջողություն չեն գրանցել եւ այդ մասով մենք իրար հետ ոչ թե վիճենք, այլ բանավիճենք»,-ասաց նա:

Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ ամբողջ աշխարհում զղարգացում է գնում եւ պետք է հասնենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետեւից. «Կարծես 24 ժամն իր համար քիչ է, ուզում է օր առաջ կյանքի կոչել իր նախընտրական ծրագիրը:

Աղբյուր՝ News.am