Apple-ը հայտարարեց նոր iPhone-ի ներկայացման հավանական ամսաթիվը

63

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է միջոցառման օրը, որի ժամանակ սպասվում է iPhone-ի նոր մոդելի շնորհանդեսը, հաղորդում է CNBC-ն: Միջոցառումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 15-ին:

Ենթադրվում է, որ միջոցառման ժամանակ նոր iPhone-ներից բացի կարող են հայտարարվել Apple Watch Series 6-ը, թարմացված iPad Air-ը և այլ ապրանքներ: Այս անգամ միջոցառումը հավանաբար կցուցադրվի միայն առցանց, այլ ոչ թե Apple-ի Կալիֆորնիայի կենտրոնակայանում:

Ակնկալվում է, որ Apple-ն այս տարի կներկայացնի չորս նոր iPhone՝ երկու «սովորական» iPhone 12 մոդել և երկու iPhone 12 Pro մոդել՝ նոր դիզայնով: