Ցմահ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»

71

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ եւ ՀՀ ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայությամբ անցկացվել է հերթական ռեկորդի գրանցումը: Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը, օգտվելով դատապարտյալներին ընձեռված մարզական միջոցներից եւ հնարավորություններից, իր համառ կամքի ու հիմնարկի մարզասրահում ամենօրյա քրտնաջան պարապմունքների շնորհիվ 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ 25 րոպե ժամանակահատվածում 707 անգամ բարձրացրել է ուսագոտուց վեր՝ գրանցելով կատարյալ ռեկորդ:

Դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»: