Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

54

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմինե Պետրոսյանը կազատվի վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից: 

 «Արմինե Սամվելի Պետրոսյանին 2020 թվական սեպտեմբերի 15-ից ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Արմինե Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքականսոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալտնտեսական քաղաքականության բաժնի պետ էր նշանակվել 2020թ. ապրիլի 9-ին: