«Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակն այժմ շրջանառության մեջ է

66

Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V»  ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը մուտք է գործել քաղաքացիական շրջանառություն: Այդ մասին հայտնում են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Շուտով առաքումները կսկսվեն տարածաշրջաններ: Ինչպես նշվել է նախարարությունում, պատվաստանյութն անցել է անհրաժեշտ բոլոր լաբորատոր հետազոտությունները։ Առաջիկայում Մոսկվայի պոլիկլինիկաներում սպասվում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլի սկիզբը, որին պետք է մասնակցի շուրջ 40 հազար մարդ: