Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ

50

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Սերգեյ Ներսեսյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը: Նա ավագանու անդամներին ներկայացրեց իր գործունեությունը: Սերգեյ Ներսեսյանը եղել է ԱԺ պատգամավորի օգնական, թեև նշել է, որ համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության պատճառով չի հասցրել օրենսդրական լիարժեք գործունեություն ծավալել: 47 կողմ ձայներով նա նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

Նշենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Հայկ Սարգսյանը: