ՌԴ-ում երեխաների 50%-ը թեթև ձևով է տարել COVID-19

54

Կորոնավիրուսով հիվանդացած ռուսաստանցի երեխաների մոտ 50%-ի մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը՝ վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը:

2020-ի առաջին վեց ամիսներին Ռուսաստանում երեխաների մոտ արձանագրվել է COVID-19-ով վարակման 47,712 դեպք, ինչը կազմել է բոլոր դեպքերի 8,4%-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մեծ մասի մոտ նոր կորոնավիրուսային վարակը թեթև ընթացք է ունեցել (49,9%): Գիտնականների կարծիքով, դա կարելի է բացատրել այսպես կոչված վիրուսների մրցակցությամբ, որոնք կարող են միաժամանակ առկա լինել շնչառական համակարգի լորձաթաղանթի վրա», ասել են մամուլի ծառայությունից:

Անչափահասների 32%-ի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է ասիմպտոմատիկ տեսքով: Երեխաների մոտ վարակի ծանր ձևը կազմել է դեպքերի միայն 0.2%-ը: