ՌԴ-ում առաջին դասարանցիների 20%-ը տեսողական խնդիրներ ունի

53

Ռուսաստանում առաջին դասարանցիների մոտ 15-20%-ի մոտ տեսողությունը նորմայից ցածր է, տեղեկացնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությանը: Նրանց մոտ ամենից հաճախ հանդիպում են կարճատեսությունն ու շլությունը։

Նախադպրոցական տարիքի երեխաների տեսողության խանգարման հիմնական պատճառները սարքերը (օրինակ՝ հեռսախոսներ) և ընթերցանության վաղ մեկնարկն են: Տեսողական խանգարումներն այդ երեխաների մոտ ձեռք են բերվել ոչ թե դպրոցում, այլ դեռ նախադպրոցական տարիքում, տեղեկացնում են գերատեսչությունից։ Նրանք ծնողներին խորհուրդ են տվել իրենց երեխաներին տանել պարբերական բուժզննումների: