ՌԴ-ում այս տարի մտադիր են գրիպի դեմ պատվաստել բնակչության 60%-ին

48

Ռուսաստանում այս տարի դաշնային բյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է գրիպի դեմ պատվաստել երկրի բնակչության 60%-ին, ինչը պատմության մեջ աննախադեպ կլինի: Այդ մասին սեպտեմբերի 7-ին ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ XII համառուսական ինտերնետային համագումարում հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան: «Սրանք ռեկորդային թվեր են, նման թվեր երբևէ չեն եղել», ասել է Պոպովան և նշել, որ ռիսկային խմբերի մարդկանց 75%-ն է պատվաստվելու է գրիպի դեմ:

«ԱՀԿ-ի առաջարկությամբ այս տարի պատվաստանյութում ներառվել է երեք նոր շտամ, որոնք տարբերվում են երբևէ եղածներից», ասել է նա՝ հավելելով, որ գրիպը միաժամանակ երեք նոր շտամներով հազվադեպ է լինում: