Պետք է կիրառենք նվազագույն սահմանափակումներ տնտեսության և քաղաքում տեղաշարժի առումով․ Սոբյանին

52

Մոսկվան պետք է խուսափի աշուն-ձմեռ տարեշրջանում սահմանափակումներ սահմանելուց նույնիսկ սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ու գրիպի հիվանդացության աճի պայմաններում: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես կարծում եմ, որ աշուն-ձմեռ ժամանակահատվածում նույնիսկ հիվանդացության աճի պայմաններում մենք պետք է կիրառենք նվազագույն սահմանափակումներ տնտեսության և քաղաքում տեղաշարժի առումով: Միևնույն ժամանակ պետք է պահպանել բժիշկների պահանջները (առևտրային ձեռնարկություններում և տրանսպորտում)», ասել է նա: