Որդու պատահական կրակոցից հայրը մահացել է

58

Սեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտել են  մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ Մահացել էր հրազենային վիրավորումից։

Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետեւանքով 65-ամյա տղամարդը մահացել է։

36-ամյա որդին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական ողորկափող երկու հրացան։

Նախապատրաստվում են նյութեր։