Կորոնավիրուսից մահացածների դիերը տալիս են այլանդակված, անճանաչելի վիճակում. Նունե Ներսիսյան(տեսանյութ)

120

Ըստ Նունե Ներսիսյանի՝ երկրում կարանտին հայտարարելու անհրաժեշտությունը պետք է որոշեր Առողջապահության նախարարը․ «Մենք տեսնում ենք, որ ինչպես իրենք են ասում՝ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակում նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում, դե մարդը հազարից ավել մահ է տվել, գերհոգնած է ու պիտի հանգստանա։ Սակայն այս խստացումները պետք է որոշեր հենց նախարարը, մինչդեռ կառավարությունն է որոշում կայացնում»։Նունե Ներսիսյանի համոզմամբ՝ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի առաջիկայում դպրոցները, համալսարանները փակվեն, քանի որ հայտարարելու են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք է գալիս։

Նունե Ներսիսյանը նաև ահազանգում է, որ իրեն են դիմել բնակիչներ, ովքեր պնդում են, որ իրենց՝ կորոնավիրուսից մահացած հարազատների դիերը իրենց են տալիս այլանդակված, անճանաչելի վիճակում։

Գրիգոր Գրիգորյանը համոզված է՝ հաջորդ իշխանությունն այս իշխանությանը քրեական պատասխանատվության է ենթարկելու՝ կորոնավիրուսի դեմ պայքարը սխալ ու ձախողված, խեղաթյուրված իրականացնելու համար։

Աղբուրը Hayeli.am – https://hayeli.am/?p=604879&l=am&fbclid=IwAR3Cu4BiKDlGWha_HFEF4AeBc6gzDdidP6qruNpNfjvS7N42c9eUSiYO5w0