Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի միջուկային զենք օգտագործել

63

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երկրի բախտը բերել է, քանի որ ինքն ավելացրել է ԱՄՆ-ի ռազմական ուժերը: Հակառակ դեպքում չինական բանակը առավելություն կունենար: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն երբեք ստիպված չի լինի միջուկային զենք օգտագործել:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն միջուկային զենքի տեսանկյունից զգալիորեն գերազանցում է Չինաստանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք արդիականացրել ենք մեր միջուկային զենքը: Հուսով եմ, որ երբեք ստիպված չենք լինի այն օգտագործել», ասել է նախագահը Աշխատանքի օրվա իր ելույթի ժամանակ: