Թրամփը հայտարարեց Չինաստանի տնտեսությունից ԱՄՆ կախվածությունը դադարեցնելու մտադրության մասին

57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը վերընտրվի, կդադարեցնի երկրի կախվածությունը Չինաստանի տնտեսությունից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Մենք Ամերիկան ​​կվերածենք արտադրող գերտերության և մեկընդմիշտ կդադարեցնենք մեր կախվածությունը։ Մենք կվերացնենք մեր կախվածությունը Չինաստանից, քանի որ չենք կարող մեր հույսը դնել Չինաստանի վրա», ասել է նախագահը:

Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ իշխանությունները կկարողանան Չինաստանից վերադարձնել աշխատատեղերը, իսկ այն ընկերությունները, որոնք կցանկանան հեռանալ Ամերիկայից, ստիպված կլինեն մեծ գումարներ վճարել:

Նախագահը նշել է, որ այսօր ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ է կորցնում ՉԺՀ-ի հետ տնտեսական «համագործակցության» ընթացքում: «Եթե մենք նրանց հետ ձեռնարկատիրությամբ չզբաղվեինք, միլիարդներ չէինք կորցնի», շեշտել է նա: