Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մեդիա հարթակ են կազմում

55

Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել երկու երկրների համատեղ լրատվական պլատֆորմի ձևավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո:

Ալթունը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների կարողությունների և փորձի միավորումը կտա անհրաժեշտ արդյունքներ: Նա խոսել է թուրք-ադրբեջանական լրատվական հարթակի ստեղծման շուրջ համաձայնության գալու մասին:

«Այս պլատֆորմի միջոցով կապահովվի երկու երկրների ԶԼՄ-ների ինտեգրված աշխատանքը, ինչը թույլ կտա նաև հասարակության համար ձևավորել արդյունավետ ու օբյեկտիվ տեղեկատվության ռազմավարություն՝ պաշտպանելով Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին բացասական քարոզչության ազդեցությունից, այդ թվում՝ սոցիալական ցանցերում», ասել է Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը: