Թաջ Մահալը շուտով կվերաբացվի զբոսաշրջիկների համար

46

Աշխարհահռչակ Թաջ Մահալը և Ագրա ամրոցը այցելուների համար կբացվեն սեպտեմբերի 21-ից: Այս որոշումը կայացվել է քաղաքային իշխանությունների կողմից: Նախատեսվում է, որ օրական 5 հազար զբոսաշրջիկ կկարողանա այցելել Թաջ Մահալ, իսկ Ագրա կայցելի 2,5 հազար մարդ, գրում է news.ru-ն:

Մշակութային վայրեր այցելելու համար պահանջվում է կրել բժշկական դիմակներ, իսկ տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց, տոմսարկղերը չեն աշխատի։