Զախարովան պատասխանել է ՌԴ-ին ներկայացված մեղադրանքներին

75

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանին առաջադրված մեղադրանքները: Համապատասխան հայտարարությունը նա արել է YouTube-ի Соловьев Live ալիքում:

Զախարովայի կարծիքով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ օտարերկրյա պետությունների կողմից նախապես սցենար է պատրաստվել Ռուսաստանին ուղղված մեղադրանքներով հայտարարությունների համար:

Նրա խոսքերով, գերմանական կողմը պատասխան չի տրամադրել ՌԴ Գլխավոր դատախազության պաշտոնական հարցապնդմանը։ Բացի դրանից, Օմսկից բժիշկների բազմաթիվ դիմումներ մնացել են անպատասխան: