Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

43

Երեւանի ավագանին սեպտեմբերի 8-ի նիստում կողմ քվեարկեց  Երեւանի Զաքիյան, Բեյրութի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնելու, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման եւ տեղադրման անհրաժեշտությամբ:

Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարության 07.11.2019թ. հ.1556-Ն որոշմամբ Երեւան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ: