Երեխաների և մեծահասակների համար COVID-19-ի ռուսական պատվաստանյութերը տարբեր կլինեն

59

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կներկայացվի երկու կատեգորիայով՝ երեխաների և մեծահասակների համար, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։ «Կլինեն պատվաստանյութի երկու կատեգորիաներ՝ մեծահասակների և երեխաների համար: Երեխաների պատվաստանյութը կլինի ավելի մեղմ ու պակաս ռեակտոգեն: Երեխաների մարմնի քաշն ավելի թեթև է, քան մեծահասակներինը, ուստի նրանց չափաբաժինը կկրճատվի», տեղեկացրել են Գամալեյա կենտրոնից՝ նշելով, որ երեխաների իմունային համակարգը կարող է նույնքան զարգացած չլինել, որքան մեծահասակների մոտ:

Երեխաների պատվաստանյութի արտադրությունը կսկսվի զանգվածային փորձարկումների փուլի ավարտից հետո: Հետազոտություններում կներգրավվեն բոլոր տարիքի և գենդերային խմբերի բազմաթիվ մարդիկ: