ԵՄ-ն հավատում է ոչ թե Բելառուսի հետախուզությանը, այլ Գերմանիային

49

Ալեքսեյ Նավալնիի միջադեպի առումով Եվրոմիությունը նախընտրում է վստահել բժիշկներին, այլ ոչ թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

Այսպիսով նա մեկնաբանել է Վարշավա-Բեռլին բաժանորդների միջև գաղտնալսված հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը, որի ընթացքում քննարկվել է Նավալնիի թունավորման կեղծումը: «Մենք տեսել ենք Լուկաշենկոյի շահարկումները և ավելի շուտ կհավատանք հետազոտություններ իրականացրած բժիշկ մասնագետների խոսքերին», ՏԱՍՍ-ը մեջբերում է Ստանոյի խոսքերը:

Նա նաև Բելառուսի առաջնորդին կոչ է արել կենտրոնանալ հանրապետությունում քաղաքական ճգնաժամի կարգավորման վրա՝ քաղաքացիների ժողովրդավարական պահանջները բավարարելու համար: Եվրոմիության ներկայացուցիչը նշել է, որ Մինսկից ակնկալվում է դադարեցնել ընդդիմության հետապնդումները և կարգավորել ազգային երկխոսությունը: