Բունդեսվերը պատասխանեց Նավալնիի հետ կապված RT-ի հարցապնդմանը

50

Ի պատասխան լրացուցիչ տեղեկություններ ստանալու RT-ի հարցապնդմանը, Բունդեսվերն ասել է, թե Գերմանիայի զինված ուժերի դեղաբանության և թունաբանության ինստիտուտի լաբորատորիան Նավալնիի կենսաբժշկական նմուշներում «անվիճելի» կերպով ապացուցել է «Նովիչոկ» նյութի առկայությունը:

«Այնուամենայնիվ, գաղտնիության նկատառումներից ելնելով՝ մենք չենք կարող որևէ լրացուցիչ տեղեկություն տրամադրել օգտագործվող մեթոդների և ընթացակարգերի կամ որևէ այլ մանրամասնության վերաբերյալ», նշում է ինստիտուտը:

RT-ին թույլ չի տրվում նաև այնտեղ նկարահանել կամ որևէ աշխատակցի հետ հարցազրույց ձայնագրել: