ԱՄՆ-ի զինվորականն արտասվել է քրդերին աջակցել չկարողանալու համար

64

Ամերիկացի զինվորական, ԻՊ-ի դեմ պայքարում կոալիցիոն ուժերի խոսնակ, գնդապետ Մայլս Բ. Քագինսի ծառայության ժամկետն ավարտվել է։

Քագինսը YPG-ի (Սիրիայի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր-ԺՊՈւ») խոսնակ Մուսթաֆա Բալիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հրաժեշտի խոսքեր ասելիս չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է։

Նա ասել է, որ շատ կցանկանար շարունակել իր ծառայությունը, սակայն, ցավոք, դա հնարավոր չէ։

Թուրքական մամուլն անդրադարձել է այս դեպքին՝ նշելով, որ ամերիկացի զինվորականն արտասվել է այն բանի համար, որ այլևս չի կարողանալու աջակցել ահաբեկչական կազմակերպությանը։ Թուրքիան YPG-ն դիտարկում է որպես ահաբեկչական հայտարարված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության-ՔԲԿ) սիրիական թև։

Թուրք լրագրողներն առիթը չեն կորցրել ևս մեկ անգամ պնդելու, թե ԱՄՆ-ն աջակցում է քրդական ահաբեկչական կազմակերպություններին։

Ermenihaber.am