Charité-ն հայտարարեց Նավալնիի՝ կոմայից դուրս գալու մասին

59

Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է: Այդ մասին հայտնում են գերմանական Charité կլինիկայի բժիշկները՝ նշելով, որ իրենց հաջողվել է պացիենտին դուրս բերել արհեստական ​​կոմայի վիճակից:

«Հիվանդին անջատել են թոքերի արհեստական ​​օդափոխությունից: Նա արձագանքում է բանավոր ազդակներին», գրված է կլինիկայի թվիթերյան էջում։ Բժիշկների խոսքերով՝ դեռ չափազանց վաղ է գնահատել նրա «ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետևանքները»: