5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանի հյուսիսում

81

Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժել է առնվազն 10 մարդ:

Ըստ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի, ցնցումները գրանցվել են երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով 02։04-ին, Գյուլիստան նահանգում: Երկրաշարժի էպիկենտրոնը Ռամիանի շրջանում էր, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 9 կմ խորության վրա: