Շոյգուն և Ժիրինովսկին խոսեցին պատվաստումից հետո ինքնազգացողության մասին

73

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ իրեն լավ է զգում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: «Ես ինձ ամբողջովին նորմալ եմ զգում, ջերմություն կամ որևէ այլ դրսևորում չի եղել: Բոլորին խորհուրդ եմ տալիս պատվաստվել», ասել է Շոյգուն «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին ևս ասել է, որ իրեն լավ է զգում․ «Ասել էին, որ կարող է լինել թուլություն, գլխացավ, գուցե նույնիսկ ջերմություն․  բացարձակապես ոչինչ», ասել է նա: