Շոյգուն մատնանշեց Սառը պատերազմի դիմակայությանը վերադառնալու ՆԱՏՕ-ի ցանկությունը

67

ՆԱՏՕ-ն ձգտում է վերադառնալ սառը պատերազմի դիմակայությանը: Այդ մասին խոսել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՌԻԱ գործակալությունը: Շոյգուի խոսքերով՝ դա երևում է նրանից, որ Հյուսիսատլանտյան դաշինքը զարգացնում է իր ռազմական ենթակառուցվածքներն ու Արևելյան Եվրոպայում տեղակայում  հակահրթիռային պաշտպանության համակարգ:

Շոյգուն բացատրել է, որ ՆԱՏՕ-ում այս տրամադրության պատճառը Ռուսաստանի անկախ քաղաքականությունն է և Մոսկվայի ակտիվ մասնակցությունը գլոբալ խնդիրների լուծմանը: «Այս ամենը Արևմուտքը դիտում է որպես մարտահրավեր իր առաջնորդությանը, որպես ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված միաբևեռ աշխարհակարգը ոչնչացնելու փորձ», ասել է նախարարը: Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Մոսկվան մտահոգված է «ոչ այնքան դաշինքի կողմից իրականացվող հետախուզությամբ, որքան ուժի ցուցադրման վերջինիս փորձերով»: