«Նովիչոկ» մշակողը մեկնաբանել է Նավալնիի՝ կոմայից դուրս գալը

86

«Նովիչոկ» խմբի նյութ մշակող Լեոնիդ Ռինկը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի՝ կոմայից դուրս գալը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։ Գիտնականը նշել է, որ Նավալնիի վիճակի բարելավումը բացառում է թունավորման վարկածը, քանի որ համապատասխան ախտանիշները բացակայում են:

«Եթե մահացու դոզայից 400 անգամ պակաս կոնցենտրացիա օգտագործված լիներ, նա դուրս կգար կոմայից, բայց միոզ (բբերի նեղացում), միևնույն է, կլիներ», ասել է Ռինկը: Իսկ Նավալնիի դեպքում միոզ չի եղել: