Հրդեհավտանգ հակասեպտիկներ․ նախազգուշացում

89

Ալկոհոլային հիմքով ախտահանող միջոցը որոշ իրավիճակներում կարող է մարմնի այրվածքներ առաջացնել, եթե այն օգտագործելուց անմիջապես հետո մարդը հայտնվում է բաց կրակի մոտ: Բացի դրանից, ախտահանող միջոցի հետ վարվելիս անզգուշությունը կարող է հանգեցնել հրդեհի: Այդ մասին նախազգուշացրել են հրդեհային անվտանգության փորձագետները: Եթե պիտակի վրա գրված է, օրինակ, էթանոլ և սպիրտ, դա նշանակում է, որ հակասեպտիկը շատ դյուրավառ է։

Դա պատահեց Քեյթ Ուայզ անունով մի կնոջ հետ, գրում է ABC News-ը։ Նրա տունը հրդեհվեց այն բանից հետո, երբ նա ձեռքի անապրանքանիշ մաքրող միջոց էր օգտագործել, իսկ այնուհետև փորձել էր տանը մոմ վառել:

Չնայած այն հանգամանքին, որ, վիճակագրության համաձայն, ալկոհոլային հիմքով ձեռքերի մաքրող միջոցների հետ կապված հրդեհների թիվը փոքր է, ԱՄՆ Ազգային հրդեհային գործակալությունը հակասեպտիկները դասել է դյուրավառ հեղուկների շարքին:

Չնայած ալկոհոլային մասնիկները շատ արագ գոլորշիանում են, փորձագետները խորհուրդ են տալիս մի քանի րոպե սպասել բաց կրակին մոտենալուց առաջ: Բացի դրանից, փորձագետները խորհուրդ են տալիս կրակայրիչներ, գազօջախներ, տաքացուցիչներ և նման այլ իրեր օգտագործելուց առաջ համոզվել, որ ձեռքերը չոր են ալկոհոլային հիմքով ձեռքերի մաքրող միջոցներ կիրառելուց հետո։