ԿԳՄՍ նախարարությունից պահանջում եմ կատարվածին համարժեք գնահատական տալ. հեղինակային խմբի անդամ

114

Համաշխարհային պատմություն առարկայի դասախոս Ջուլիետա Կճանյանը, որպես շարունակություն ԵՊՀ դոցենտ Լիլիթ Մինասյանի ֆեյսբուքյան գրառման, հետևյալ հրապարակումն է  արել. «Որպես հեղինակային խմբի անդամ՝ լիովին կիսում եմ Լիլիթ Մինասյանի մտահոգությունները և ԿԳՄՍ նախարարությունից պահանջում կատարվածին համարժեք գնահատական տալ։

Ժամանակին նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․«Մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից»։ (Տե՛ս նրա՝ 2019 թ․ օգոստոսի 21-ի ֆեյսբուքյան գրառումը)։

Տեսնե՜նք․․․»: