Ինքնասպանության փորձ՝ «Հաղթանակ» կամրջից

57

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ քաղաքացին (արական սեռի) ցանկացել է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայրում են գտնվել Կենտրոնի ոստիկանության բաժնի աշխատակիցները, ովքեր քաղաքացուն ուղեկցել են ոստիկանության բաժին։