Թուրքիայի ԱԳՆ. «Մենք առանց նախապայմանների պատրաստ ենք Հունաստանի հետ երկխոսությանը»

63


Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ։

ՄԻնչ այդ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) կողմերին կոչ էր արել Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով անմիջապես երկխոսություն սկսել։

Թուրքիան հայտնել է, որ ինքը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Հունաստանի հետ և սպասում է, որ Հունաստանն էլ աջակցի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այս նախաձեռնությանը։

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր բախումը կանխելու նպատակով տեխնիկական մեխանիզմներ ստեղծելու համար հանդիպումներ իրականացնելու համաձայնություն է ձեռք բերվել։

Ermenihaber.am