Ըստ Մերկելի, «Հյուսիսային հոսք 2»-ի ապագան կախված է Նավալնիի հետ կապված իրադարձություններից

73

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ, որ Գերմանիայի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք» 2-ի հարցում կարող է կախված լինել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի հետագա գործողություններից: Այդ մասին հայտարարել է Նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Կանցլերը համակարծիք է արտգործնախարարի հետ», ասել է նա: