Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով, եթե վերջինս հրաժարվի բանակցությունների գաղափարից

124

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին նախազգուշացրել է չհրաժարվել Արևելյան Միջերկրածովքում ընթացող վեճին ուղղված բանակցությունների գաղափարից: Նա խոստացել է, որ հակառակ դեպքում Աթենքը ականատես կլինի տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու Անկարայի վճռականությանը:

«Կամ նրանք կլսեն քաղաքականության և դիվանագիտության լեզուն, կամ նրանց ցավալի հետևանքներ են սպասվում: Նրանք պետք է հասկանան, որ Թուրքիան ունի քաղաքական, տնտեսական և ռազմական ուժ՝ խզելու մեզ պարտադրված բարոյազուրկ քարտեզներն ու փաստաթղթերը։ Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման», ասել է նա՝ ակնարկելով, որ Կիպրոսի ափերի տարածքային ջրերի նկատմամբ Թուրքիայի հավակնությունները միջազգային ճանաչում չեն ստացել, հաղորդում է news.ru-ն։