Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հայտարարությունը Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ տվյալների փոխանակման գերմանական կողմի պատրաստակամության մասին: Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մի շարք հարցեր է տեղադրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններից պաշտոնական հարցապնդումն արդեն ուղարկվել է Գերմանիա: Բացի դրանից, ռուս բժիշկները նույնպես համագործակցության առաջարկ են ուղարկել:
«Ուրեմն ինչու՞ տեղեկատվության փոխանակում չի սկսվել: Ինչո՞ւ չի սկսվել այս հարցում իրավասու մասնագետների գործնական աշխատանքը, այլ շարունակվում է փորձագիտական հայտարարությունների նենգափոխումը քաղաքական կարգախոսներով», գրել է Զախարովան: