Գամալեյա կենտրոնի տնօրենն ասել է՝ Ռուսաստանում երբ կավարտվի համաճարակը

91

Հաջող զանգվածային պատվաստումների դեպքում հաջորդ ամռանը Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը կավարտվի: Այդպիսի ժամանակամիջոց է նշել Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը Известия-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Հուսով եմ, որ այդպես կլինի, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի», ասել է նա: Նրա խոսքերով՝ հաղթանակի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ պատվաստված լինի ռուսաստանցիների մեծ մասը և աշխարհի բնակչության մի մասը: Հակառակ դեպքում կլինեն «անընդհատ պայքար և կորուստներ հարուցիչի դեմ պայքարում»: