Ավստրալական ամսագիրը՝ ռուսական պատվաստանյութի ուժեղ կողմի մասին

60

Ավստրալական Conversaition ամսագիրը երկար հոդված է նվիրել հետազոտության արդյունքներին: Սա արդեն երկրորդ հեղինակավոր հրատարակությունն է, որը նյութ է տպագրում «Սպուտնիկ V»-ի մասին: Ավելի վաղ դա արել էր հեղինակավոր բրիտանական Lancet-ը:

Երկուսի հիմնական եզրակացությունը նույնն է. ռուսական պատվաստանյութը արդյունավետ է և անվտանգ: Ինչպես նշել են ավստրալացիները, հատկապես կարևոր է, որ փոխադրման ընթացքում դրա արդյունավետությունը չի նվազում:

Բացի դրանից, ավստրալացի լրագրողները նշել են, որ ռուսական պատվաստանյութը միանգամայն ընդունակ է առաջացնել երկարաժամկետ իմունային պատասխան, այսինքն՝ մի քանի տարով պաշտպանել վիրուսից: