Ամուլսարում պահնորդները հարձակվել են հերթապահող բնակիչների վրա ու ծեծել նրանց. բնապահպան

47

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը  ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել: Նա պատմում է,  որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց։

«Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել: Բնակիչները նորից սկսել են հարձակվել: Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի սադրիչ են, քան նախկինները: Փաստորեն «Լիդիան Արմենիան», վարձելով այս մարդկանց, տվել է հստակ առաջադրանք՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառելու»,-իրավիճակը ներկայացրել է Շիրակ  Բունիաթյանը: Ըստ նրա պատմածի՝ պահնորդները դուրս են եկել իրենց տարածքից եւ հանրային տարածքում են հարձակում գործել: