Վարշավայի և Բեռլինի գաղտնալսված զրույցի բովանդակությունը

75

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ գտնվող Пул Первого-ի Telegram ալիքը հրապարակել է Բեռլինի և Վարշավայի ենթադրյալ գաղտնալսված խոսակցության աուդիոձայնագրությունը, որում քննարկվում է Ալեքսեյ Նավալնիի թունավորման արդյունքների կեղծումը: Տեսանյութը ցուցադրվել է ОНТ պետական ​​ալիքով:

Զրուցակիցները խոսում են անգլերեն և միմյանց անվանում են Նիկ և Մայք: Բեռլինի ներկայացուցիչը (Նիկ) ասում է, որ «Նավալնիի վերաբերյալ նյութերը» պատրաստ են և կփոխանցվեն կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմին:

Ի պատասխան՝ Վարշավան (Մայքը) հարցնում է՝ արդյոք հաստատվե՞լ է թունավորումը, ինչին զրուցակիցը պատասխանում է, որ դա այդքան էլ կարևոր չէ․ «Սա պատերազմ է: Իսկ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդները լավն են»:

Զրույցի մասնակիցները համաձայն են, որ չպետք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ տալ միջամտել Բելառուսի գործերին, և ամենաարդյունավետ միջոցը «նրան խնդիրների մեջ խեղդելն է»: