Սաուդյան Արաբիան ծրագրում է սկսել Спутник V-ի կլինիկական հետազոտություններ

101

Սաուդյան Արաբիան նախատեսում է այս տարվա սեպտեմբերին սկսել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ Թագավորությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 318 319 դեպք։