Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չկա

72

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիք չի սկսվել, որոշ շրջաններում շարունակվում է առաջին ալիքը: Այդ մասին նա ասել է Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Որոշ տարածաշրջաններ, ինչպես Մոսկվան, հիմնականում դուրս են եկել այդ վիճակից: Այն չի անհետացել, բայց առավելագույն ցուցանիշներ այլևս չկան», ասել է քաղաքապետը՝ նշելով, որ երկրի որոշ սուբյեկտներ դեռ համաճարակի էպիկենտրոնում են: