Պետդուման հորդորեց ստուգել Նավալնիի մասին ձայնագրության իսկությունը

53

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մասին Լեհաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների զրույցի ձայնագրությունը պետք է ստուգվի՝ պարզելու դրա իսկությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Ըստ Կալաշնիկովի, ստուգումը պետք է արվի հատուկ ծառայությունների եւ լաբորատորիաների կողմից:

«Բայց ինձ դա բավական վստահելի թվաց, մանավանդ որ այն հրապարակվել է ոչ մեր պետության և ոչ մեր հատուկ ծառայությունների կողմից … Կարծում եմ, որ այն իսկական է», ասել է Կալաշնիկովը: