“Շփացրած երկու հարևան. Արևմուտքում Հունաստանը, Արևելքում Հայաստանը չեն հրաժարվում իրենց պատմական սովորույթից”

161

Թուրքիա-Հունսստան հարաբերությունների լարվածության սրումը նոր ճգնաժամի պատճառ դարձավ Արևելյան Միջերկրականում: Մինչ Եվրոպական երկրները Ֆրանսիայի ու Գերմանիայի գլխավորությամբ, ջանքեր էին գործադրում, որ կողմերի երկխոսությամբ հաղթհարվի այդ ճգնաժամը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, սկսած օգոստոսի վերջերից, գրեթե ամեն օր հոխորտաց հույների վրա, արտգործնախարար Չավուշօղլուն սպառնաց, իսկ թուրքական մամուլը, իշխանամետ, թե ընդդիմադիր, սաստելու համար գոռգոռաց Հունաստանի վրա: Գոռգոռոցից անմասն չմնաց նաև Հայաստանը:

Դրանում համոզվելու համար բավական է անդրադառնալ “Ջումհուրիեթ”-ի սեպտեմբերի 3-ի համարում “Շփացրած երկու հարևան. Արևմուտքում Հունաստանը, Արևելքում Հայաստանը շարունակում են հետամուտ լինել իրենց պատմական սովորույթին” խորագրով անստորագիր հոդվածին: Սակայն, նախքան անդրադառնալը, ասենք որ “Ջումհուրիեթ”-ը, հիմնադրված լինելով 1924 թ. մայիսին, ոչ միայն խոսափողն է Քեմալ Աթաթուրքի ստեղծած Ժողովրդա-հանրապետական կուսակցության, այլև տարեկիցը: Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա դա ունի սոցիալ-տնտեսական ուղղվածություն, սակայն Հայաստանի, Հունաստանի, ինչպես նաև Թուրքիայի հայ և հույն փոքրամասնությունների նկատմամբ որդեգրած թշնամակա դիրքորոշմով գրեթե չի տարբերվում “գորշ գայլեր”-ի քաղաքական կազմակերպությունից՝ Ազգայնական շարժու կուսակցությունից:   

“Ջումհուրիեթ”-ի հոդվածը բաղկացած է երկու մասից, առաջին մասում Հունաստանին սատարելու համար կշտմբանքի է ենթարկվում Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես նշելով. “Մենք չգիտենք, թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Թուրքիային առնչվող ինչպիսի զեգուցագրեր է ստանում, ինչ կարգի գնահատականներ կարդում, բայց որ նա խելքը պղտորել է Թուրքիայով , կասկած չի հարուցում: Դեռևս 100 տարի առաջ Մեծ Բրիտանիայի սադրած Հունաստանին, ընդդեմ Թուրքիայի հիմա սկսել է ինքը հրահրել: Փարիզին հայտնի է հրահրելու նպատակը, իսկ Ֆրանսիային հավատացող Աթենքը գլխի ընկնում է արդյոք, թ՞ե իրեն ինչո՞ւ են հրահրում: Սովորույթի և զգացմունքների վրա քաղաքականություն կառուցլը մեր տարածաշրջի հիվանդությունն է դարձել”:

Ահա թե ինչ է գրած հոդվածի “Երազկոտ Հայաստան” ենթավերնագրով հրապարակված երկրորդ մասում. “Մեր արևելյան հարևանի՝ Հայաստանի հետ ունենք հարյուրամյա խնդիրներ: Մի պետություն, որ եղած-չեղածը մեկ է, սակայն ունի առանձնահատուկ մի ազգ, ինքնատիպ մի մշակույթ… Թուրքերի հանդեպ նրանց մոտեցումն անիմստ է և թշնամական: Այնպիսի Սահմանադրություն են ընդունել, որ Թուրքիայից հող է պահանջում: Հասարակական այնպիսի սովորույթ են ձեռք բերել, որ նորմալացումը դժվար է թվում: Տառապում են ամեն պահին թուրքերի վրա հարձակվելու հոգեբանությամբ

Ադրբեջանի վրա հարձակվել են:Կովկասում Թուրքիայի դեմ շփացրած երկիր է: Հատկապես ղարաբաղյան թիմը, որի աչք, այլ բան չի տասնում, քան թուրքերի նկատմամբ թշնամանքըն է: Այս ամենը հանրահայտ է: Երբ սկսում ես մտածել ոչ այնքան հայտնիների մասին, ակամա մտաբերում ես Վրաստանին:Ռուսաստանին դիմակայելու ջանքեր գործադրող Վրաստանը դեմ հանդիման կանգնած է պատմական Ջավախքի խնդրի առջև, որի հիմքում նույնպես հայ բնակչությունն է:Ստալինը թուրք-մեսխեթցիներին քշելու, որոնց տեղը վրացիներին ու հայերին բնակեցնելու միջոցով խախտել է տարածքի բնականոն ընթացքը: Վերջերս, հայերի հարձակումներով օրակագգ մտած Թովուզն այն շրջանն է, որտեղից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակն է անցնում: Ադրբեջանն աշխարհի հետ կապող ինտերնետային fiber գիծը նույնպես անցնում է Թովուզով: Կարճ ասած, Կովկասում առաջացող ժամանակավոր բռնկումները մեր արևելյան հարևանի օգտին չեն ”: