Շոյգուն և Ժիրինովսկին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

39

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պատվաստվել է ռուսական արտադրության կորոնավիրուսի պատվաստանյութով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Պատասխանելով արտասահմանյան իր գործընկերների հարցերին՝ Սերգեյ Շոյգուն ասել է, որ վերջերս նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել է հայրենական պատվաստանյութով», տեղեկացրել են նախարարությունից:

Բացի դրանից Վլադիմիր Ժիրինովսկին ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նա դարձել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների կամավորներից մեկը, ասել է Պետդումայում լիբերալ-դեմոկրատական խմբակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպինը: