ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու «սպառնալիք»՝ Թրամփի վերընտրման դեպքում

68

Դոնալդ Թրամփի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր աշխատել են ազգային անվտանգության ոլորտում, վախենում են, որ նախագահը, վերընտրվելու դեպքում, կարող է «խաթարել կամ նույնիսկ վերջ տալ» ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը: Թրամփը 2018 թվականից սկսած մտածում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Այդ մասին գրում է New York Times-ը:

Նախկին պաշտոնյաների խոսքերով՝ Հյուսիսատլանտյան դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալը կլիներ վերջին տարիների ամենամեծ ռազմավարական տեղաշարժերից մեկը և մեծ հաղթանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը կարծիք է հայտնել, որ նախագահը կարող է հայտարարել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին նույնիսկ մինչև ընտրությունները: