Իմքայլականները՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում

61

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի խումբ ներկայացուցիչներ այցելել են քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց, որտեղ նա պատրաստում է  «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձանը:

Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը քանդակից մի քանի լուսանկար է հրապարակել  և ֆեյսբուքյան էջում ու գրել.

«Նկարներում քանդակի կավե տարբերակն է, որն իրականում շատ է տարբերվում մեր տեսած թվային էսքիզից: Այն ամբողջությամբ ձուլվելու է բրոնզից և հուշարձանի աջ հատվածում յուրաքաչյուր քաղաքացի կտեսնի իր հայելային արտացոլանքը:

Մեծագույն հաճույք էր լսել քանդակագործին, ծանոթանալ հուշարձանի կոնցեպտին և այն հսկայական ջանքերին, որ ներդրվում են այն կյանքի կոչելու համար»։