Ի՞նչն է Ռուսաստանին անխոցելի դարձրել պատժամիջոցների հանդեպ

41

Գերմանական Die Welt թերթի լրագրող Հոլգեր Ցշեպիցն ասել է, որ Ռուսաստանն անխոցելի է դարձել պատժամիջոցների ճնշման հանդեպ: Նա բացատրել է, որ կորոնավիրուսային համաճարակն ու դրան հաջորդած ճգնաժամը Ռուսաստանի Դաշնությանը թույլ են տվել ավելացնել արտարժույթի պահուստները:

Die Welt-ի տվյալներով՝ Ռուսաստանը ֆինանսական պահուստների տեսանկյունից հինգերորդ տեղում է համաշխարհային վարկանիշում: Բացի դրանից, պետական ​​պարտքի չափերի վարկանիշում Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցնում է վերջից վեցերորդ տեղը: Երկիրը նման արդյունքների է հասել նույնիսկ հակառուսական պատժամիջոցների ֆոնին, նշում է լրագրողը:

Հոլգեր Ցշեպիցը գտնում է, որ հետևյալ սկզբունքները, որոնց հետևել է Վլադիմիր Պուտինը, դրական ազդեցություն են թողել Ռուսաստանի տնտեսության վրա. պարտքերի չափազանց մեծ բեռից խուսափումը, ֆինանսական պահուստների ստեղծումը և Ռուսաստանի արտարժույթի պահուստների վերակազմավորումը՝ դոլարից հրաժարումը՝ ավելացնելով ոսկու պահուստները: