Թրամփն ասաց՝ երբ կհայտնվի ամերիկյան պատվաստանյութը

35

Նոր կորոնավիրուսային վարակի ամերիկյան պատվաստանյութը կարող է ներկայացվել արդեն հաջորդ ամիս: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ամերիկյան պատրաստուկը կդառնա չափանիշ: ԱՄՆ-ն այն կստանա հոկտեմբերի ընթացքում: Պատրաստուկը կներկայացվի մինչև նոյեմբերի 1-ը:

Նախագահի խոսքերով՝ պատվաստանյութի վրա աշխատում են երեք ընկերություններ՝ Pfizer-ը, Johnson & Johnson-ը և Moderna-ն: Դրանք են հիմնական մշակողները: Թրամփը չի խոսել ռուսական պատվաստանյութի մասին, որը ներկայացվել է աշխարհում առաջինը:

«Պատրաստուկը հիանալի կլինի: Եվ այս ընկերություններն անհավանական են: Նրանք տարիներ շարունակ հիանալի պատվաստանյութեր են մշակել», ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսում: