ԵՄ-ն կխստացնի պատժամիջոցները, եթե Լուկաշենկոն չարձագանքի պահանջներին

33

Բրյուսելը կխստացնի Մինսկի դեմ պատժամիջոցները, եթե Ալեքսանդր Լուկաշենկոն չարձագանքի Եվրոմիության պահանջներին: Այդ մասին BILD am Sonntag-ին ասել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:

Մաասի խոսքերով՝ ԵՄ-ն չի ճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և շուտով կսկսի իրականացնել պատժամիջոցները: Եթե ​​Լուկաշենկոն չարձագանքի, կընդունվեն նոր պատժամիջոցներ: Բեռլինը Մինսկին կոչ է անում բանակցություններ վարել ընդդիմության հետ և անցկացնել նոր ընտրություններ, ասել է Մաասը: