Արժեքավոր կենդանատեսակների կլոնավորման հաջող փորձ Ռուսաստանում

40

Ռուսաստանում իրականացվում է արժեքավոր կենդանիների կլոնավորում։ Այդ մասին հայտարարել է «Սելեկցիա 2.0» նախագծի ղեկավար Ռոման Կուլիկովը, հաղորդում է Regnum-ի թղթակիցը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը կլոնավորման հաջող փորձ ունի: Կան հատուկ վայրեր, որտեղ պահվում են կլոնավորված կենդանիներ:

«Այսօր մենք նույնիսկ սովորել ենք կլոնավորել հսկայական քանակությամբ տարբեր կենդանատեսակներ՝ սկսած շների հազվագյուտ տեսակներից մինչև լավ կովեր: Երկրում կա երկու գաղտնի վայր, որտեղ արդեն ապրում են կլոններ», ասել է Կուլիկովը: