ԱՀԿ-ն հայտարարեց, թե երբ է ակնկալում պատվաստանյութերի լայնածավալ մատակարարում

53

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութի լայնածավալ մատակարարումը կսկսվի 2021 թվականի կեսերին: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինատանը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Աշխարհին պետք են միլիարդավոր չափաբաժիններ, բայց դրա համար ժամանակ է պետք: Ուստի, իրատեսորեն, մենք կկարողանանք սկսել բնակչությանն իմունիզացման համար պատվաստանյութերի չափաբաժիններ ուղարկել 2021 թվականի կեսերին», ասել է գիտաշխատողը:

ԱՀԿ-ն ներկայումս սպասում է մի քանի պատվաստանյութի փորձարկումների վերջնական արդյունքներին: Ավելի ուշ կազմակերպությունը մտադիր է կազմակերպել դրանց արտադրության տեխնոլոգիաների տարածումը և սկսել պատրաստուկը ստանալ միլիարդավոր չափաբաժիններով: